AtkenArmenianFoundation
  • NEWS
  • HOME
  • ABOUT US
    • EVENTS
  • ARTSAKH RELIEF
  • HEAR-Vayots Dzor
  • DONATE
  • VIDEOS
    • MAGAZINE
  • CONTACT
AtkenArmenianFoundation
  • NEWS
  • HOME
  • ABOUT US
    • EVENTS
  • ARTSAKH RELIEF
  • HEAR-Vayots Dzor
  • DONATE
  • VIDEOS
    • MAGAZINE
  • CONTACT
🎶 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ — ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ 𝟐𝟎𝟐6–𝟐𝟎𝟐7 🎶

🎶 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ — ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ 𝟐𝟎𝟐6–𝟐𝟎𝟐7 🎶


Ատգեն Արմենյան Հիմնադրամը հայտարարում է դիմումների ընդունում Հայաստանում և Ջավախքում բնակվող երիտասարդ երաժիշտների համար՝ դասական երաժշտության և ժողովրդական երաժշտության ուղղություններով։
Տարիքային երկու խումբ՝
8–16 տարեկան
17–26 տարեկան
Հիմնադրամը, լինելով երիտասարդ հայ երաժիշտների կարևոր աջակիցներից մեկը, տրամադրում է 300-ից մինչև 20,000 ԱՄՆ դոլարի կրթաթոշակներ՝ ուսման վարձի, դրամական փոխանցման կամ նախագծային աջակցության ձևով։
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել՝
— 2 կամ 3 տարբեր բնույթի կատարում՝ ընդհանուր առմամբ առնվազն 10 րոպե տևողությամբ և վերջին 6 ամսվա ընթացքում ձայնագրված
— ընդունվում են միայն YouTube-ի հղումներ
— կատարումները կարող են ուղարկվել 2 կամ 3 առանձին հղումներով
— ինքնակենսագրական (CV), որտեղ պետք է նշված լինեն՝ տարիքը, ծննդավայրը, բնակության վայրը, ինչպես նաև նախկին մրցույթներում ունեցած մրցանակներն ու ձեռքբերումները
Բոլոր նյութերը պետք է ուղարկվեն միայն հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
[email protected]
Կարևոր՝
— Մրցույթը բաց է միայն Հայաստանի և Ջավախքի բնակիչների համար
— Ինքնակենսագրականը և դիմումին կից բոլոր գրավոր նյութերը պետք է ներկայացվեն միայն հայերենով
— Միայն ամենաբարձր մակարդակի թեկնածուները կհրավիրվեն երկրորդ փուլ, որը կկայանա Հայաստանում՝ ապրիլի երկրորդ կեսին, կենդանի լսումների ձևաչափով
Նյութերի ընդունման վերջնաժամկետն է՝ ապրիլի 𝟖, ժամը 𝟐𝟒:𝟎𝟎, Երևանի ժամանակով։
Սիրով սպասում ենք Հայաստանի և Ջավախքի լավագույն երիտասարդ երաժիշտների դիմումներին։

 

01.04.2026

News